close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Հասարակություն

3 Հունիսի 2020, 17:46
 Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։

Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:

Ստացել է պարգևներ և կոչումներ՝

  • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)
  • Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica