close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսում նոր կառավարություն ձեւավորելիս հեղափոխություն տեղի չի ունենա. Լուկաշենկո

Քաղաքական

3 Հունիսի 2020, 17:33
 Բելառուսում նոր կառավարություն ձեւավորելիս հեղափոխություն տեղի չի ունենա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարություն է տարածել այն մասին, որ անհրաժեշտ չի համարում արմատապես փոխել կադրային կազմը հանրապետությունում նոր կառավարություն ձեւավորելիս. այս մասին գրում է  ԲԵԼՏԱ-ն:

Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ նոր կառավարության առաջարկությունների քննարկման ժամանակ նա նշել է.  «Մենք կես տարի ձեւավորել ենք կառավարության նոր կազմը: Ուստի սպասել, որ հեղափոխություն տեղի կունենա, երբ կառավարությունը փոխվի, չարժե»։

Միևնույն ժամանակ Բելառուսի ղեկավարը հստակեցրել է՝ մասշտաբային փոփոխությունները կառավարության կազմում նույնպես ցանկալի չեն նաեւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթները կորոնավիրուսի համավարակի համատեքստում: «Դա շատ վատ կլիներ, քանի որ այժմ ամբողջ աշխարհը թեւակոխել է աննախադեպ տնտեսական ճգնաժամի մի շրջան, որը ցանկացած պետությունում հարաբերությունների լուրջ փոփոխությունների է հանգեցրել հասարակության մեջ,- ասել է նա ու հավելել. «Այս ճգնաժամի հետեւանքները շատ լուրջ կլինեն: Ուստի կտրուկ քայլը՝ կառավարության բոլոր անդամներին փոփոխությունը, սխալ կլիներ ներկայիս պահի տեսակետից: Եվ այդպիսի անհրաժեշտություն էլ չկա»:

Լուկաշենկոյի խոսքով՝ հանրապետությունում ղեկավարների նոր սերունդ է մեծացել, ովքեր իրենց լավ են դրսեւորել եւ լավ են աշխատել կառավարությունում: «Ինչու՞ փոխել նրանց: Նրանք կարող են աշխատել,»- բացատրել է նախագահն ու պարզաբանել. «Նրանք, ովքեր այսօր չեն կարող կատարել իրենց աշխատանքն այսպիսի ճգնաժամային շրջանում, իհարկե, պետք է փոխարինվեն եւ ուղարկվեն այլ աշխատանքի»:

Հավելվում է՝ կառավարության նոր կազմի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի նախագահ (խորհրդարանի վերին պալատ) Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեյենկոն ու Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica