close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա. «Փաստ»

Մամուլի տեսություն

3 Հունիսի 2020, 09:48
 Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ տեւական ժամանակ մասնագետները ահազանգում էին Հայաստանի ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին, իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում հերքելու այդ ամենը: 

Ավելին, խնդիրների մասին բարձրաձայնողներին ֆեյքերով, սատելիտներով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով անվանարկում էին, իսկ վարչապետի՝ այդ գծով խորհրդականը նույնիսկ հրաժարական ներկայացրեց՝ բարձրաձայնելով առկա խնդիրների մասին: 

Եվ ահա, երեկ Եվրոպական հանձնաժողովը, թարմացնելով ԵՄ օդային անվտանգության ցուցակի ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, Հայաստանը ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում: Նման որոշում կայացվել է համապատասխան ստուգումների արդյունքում:

Ի դեպ, ուշագրավ է համապատասխան հանձնակատարի գնահատականը. «Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա, որը ներկայացրել է Օդային անվտանգության կոմիտեն»: 

Ավիացիայի փորձագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս թարմացումը ցավալի է, սակայն դժվար է անսպասելի կամ անակնկալ համարել: «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետեւանքն է, որի արդյունքները կարող են շատ ծանր լինել: 

Հաջորդ «սերիան» լինելու է այն, որ եվրոպական ավիաընկերությունները զբաղեցնելու են թափուր տեղերը, իսկ դա նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում: Պատճառաբանություններն ու «կրուտիտներն» այլեւս անիմաստ են: 

Հիմա գնդակը իշխանությունների դաշտում է, թե ինչպես կկարողանան այսուհետեւ աշխատել Եվրահանձնաժողովի հետ՝ իրավիճակը հնարավորինս շտկելու համար, թեպետ դա չափազանց դժվար է լինելու»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica