close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ն որոշումը Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

3 Հունիսի 2020, 09:42
 ՍԴ-ն որոշումը Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովը կքննի ՀՀ ՍԴ-ի եւ ՀՀ իշխանությունների` հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների մասին 2 առանձին դիմումները։ «Եզրակացությունը կլինի հունիսի 22-ի մերձակայքում. հետաքրքիրն այն է, որ ՍԴ-ն Վենետիկին է դիմել 1 տարի առաջ, իսկ իշխանությունը՝ մոտ 1 ամիս առաջ, փաստորեն, իշխանական դիմումը քննվում է արագ։ Չի բացառվում, որ «բալանսավորված» պատասխան լինի․ սա` ինձ, սա՝ քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին տարբերակով, ինչպես էր ՄԻԵԴ-ի որոշման դեպքում, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ»,- ասաց մեր աղբյուրը: Վենետիկի կարծիքը ստանալուց հետո ի՞նչ ժամկետում ՍԴ-ն կկայացնի որոշում։ «Օգոստոսին մոտ»:

Կլինի հօգուտ Քոչարյանի՞։ «Պետք է սպասել Վենետիկի խորհրդատվական կարծիքին։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, ապա հիմքեր են տվել, որ ՍԴ-ն վճիռ կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»: Բայց կկայացնի՞։ «Դժվար է ասել,  գուցե ՍԴ-ն ակնկալում էր, որ ՄԻԵԴ-ը հստակ «վճիռ» կկայացնի, ինքը պոստ-ֆակտում այն կարձանագրի, սակայն ՄԻԵԴ-ը, բնականաբար, չէր գնա այդ ճամփով։

Բայց հիմքերը կան, որ ՍԴ-ն կայացնի իր որոշումը։ Ի դեպ, մի նրբություն էլ կա․ ՀՀ ՍԴ հարցադրումները մանյովրային էին` «եթե այսպես, ապա․․․ իսկ եթե» կոնտեքստով, ինչին ՄԻԵԴ-ը պատասխանել է դիվանագիտական նույն մանյովրով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica