close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ պարետատունն ընդդեմ Հայաստանի պարենային անվտանգության. Արմեն Այվազյան

Քաղաքական

2 Հունիսի 2020, 20:04
 ՀՀ պարետատունն ընդդեմ Հայաստանի պարենային անվտանգության. Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

«Աշխարհում ու հատկապես Մեծ Մերձավոր Արևելքում, ներառյալ Այսրկովկասում իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված։ Առաջիկայում մեր տարածաշրջանում հնարավոր են արդեն ոչ միայն կեղծաճարակային ճգնաժամեր, այլև իսկական պատերազմներ, որոնց հետևանքով Հայաստանի հաղորդակցության ուղիներն արտաքին աշխարհի հետ կարող են որոշ ժամանակով կտրվել։ Վտանգներով հղի այսպիսի պայմաններում Հայաստանի համար կենսական նշանակություն է ձեռք բերում ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՐՑԸ։ ՀՀ կառավարությունն այսօրվանից արդեն պետք է հոգ տանի յուրաքանչուր կիլոգրամ սննդամթերքի, ամեն մի հատիկ ցորենի համար։ Բայց տեսնում ենք ճիշտ հակառակը՝ պարետատան անհիմն որոշումներով գյուղատնտեսական մթերքը դատապարտվում է ոչնչացման։ Գյուղացիներն սկսում են դիմադրել՝ չունենալով, սակայն, իրենց կողքին որևէ «ընդդիմադիր» քաղաքական ուժ ու կուսակցություն։ Այսօր ավելի քան երբևէ երկրի ճակատագիրը կախված է բուն ժողովրդից, որովհետև նրա քաղաքական վերնախավը՝ ինչպես փաշինյանական խունտան, այնպես էլ ինստիտուցիոնալ «ընդդիմությունը», սովորական խամաճիկներ են տարատեսակ օտար ուժերի ձեռքին։ Հայաստանի լինելիությունն ու ապագան որոշվելու է ժողովրդական դիմադրության ընդունելիք թափով ու ծավալներով։

Հ.Գ. Այսօրվա թեժ դիմակայությունը գյուղացիների և պարետատան որոշումներն իրականացնող ոստիկանության միջև ներկայացված է հետևյալ նյութերում՝

Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ

Պարետը դե թող բերի՝ էսօրվա իմ ապրանքի փողը փակի. վիճաբանություն «Մեյմանդարի» շուկայում»:

Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica