close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակի շքերթին կմասնակցի 14 հազար մարդ. Շոյգու

Աշխարհ

2 Հունիսի 2020, 17:16
 Հաղթանակի շքերթին կմասնակցի 14 հազար մարդ. Շոյգու

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին կմասնակցի մոտ 14 հազար մարդ, այդ թվում` մինչբուհական ուսումնական հաստատությունների սաներ: Հրավիրված են նաև 19 այլ երկրների շքերթային հաշվարկներ: Այսօր ՌԴ  ԶՈւ ղեկավարության հետ սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. տեղեկացնում է yerkir.am-ը:

«Հունիսի 24-ին զինվորական շքերթեր կանցկացվեն 9 հերոս-քաղաքներում և 19 քաղաքում, որտեղ տեղակայված են ԶՈւ ռազմական շրջանների, նավատորմերի և զորամիավորումների շտաբներ: Ծրագրվում է ներգրավել 64 հազար մարդու, 1850 միավոր տեխնիկա և 511 թռչող սարք»,- ասել է նախարարը:

Նա նաև հայտնել է, որ Կարմիր հրապարակում կցուցադրվի ռազմական տեխնիկայի 20 նորույթ, այդ թվում`Սու-57 և ՄիԳ-31Կ ինքնաթիռներ:

Շոյգուն ընդգծել է, որ նախատեսված են հատուկ հակահամաճարակային միջոցառումներ կորոնավիրուսային վարակից ինչպես տեղաշարժի, այնպես էլ տեղակայման վայրերում պաշտպանվելու համար: Ընդ որում` ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ Հաղթանակի շքերթին կմասնակցեն Covid-19-ի նկատմամբ իմունիտետ ունեցող և առանց ախտանշանների զինվորականներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica