close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1485.62
GBP1607.90
EUR1551.66
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը դիտավորյալ կանչեց երկու պատասխանատուներին վարակի, աներձագին էլ ասաց՝ գնա ԱԺ-ն էլ դու վարակիր․ Մենուա Հարությունյան

Քաղաքական

2 Հունիսի 2020, 11:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը դիտավորյալ կանչեց երկու պատասխանատուներին վարակի, աներձագին էլ ասաց՝ գնա ԱԺ-ն էլ դու վարակիր․ Մենուա Հարությունյան

Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլը կամ իրականում կորոնավիրուս չէ, կամ ինքը դիտավորյալ կանչեց երկու պատասխանատուներին վարակի, աներձագին էլ ասաց՝ գնա ԱԺ-ում դու էլ բոլոր պատգամավորներին վարակիր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։

Նա բացատրեց, թե ինչու․ «Երեկ մենք հերթական սենսացիային ականատես եղանք՝ նախ Նիկոլ Փաշինյանը ուրախ դեմքով հայտարարեց, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակված են, հետո հրավիրեց ասուլիս, կողքը կանգնեցրեց Տիգրան Ավինյանին, ով փաստացի երկրորդ դեմքն է կառավարությունում, այսինքն, եթե ինքը հիվանդանա, պետք է այս մարդը ղեկավարի, մյուս կողքը առողջապահության նախարարին, որը պատասխանատուն է առողջապահական պրոցեսների համար ու փաստացի շփվեց իր կարևորագույն պաշտոնյաների հետ։ Հետո պարզվեց, որ աներձագը գնացել է իրենց տուն ու հաջորդ օրը գնացել է ԱԺ»։

Նա ընդգծեց, որ բոլորիս մոտ տպավորություն է, որ կորոնավիրուսակիրներից պետք է հեռու մնալ, նրանց մեկուսացնել, չշփվել, այնինչ Նիկոլ Փաշինյանը սոցիալական անպատասխանատու վարք է դրսևորում, բայց ուրիշներին է մեղադրում անպատասխանատվության մեջ։

«Այսօր էլ մի վիդեո է տարածել, որում բակում երեխաները հավաքվել են ու զայրացել է։ Ինքը իր վարքով անպատասխանատվություն է դրսևորում, ինքը այս վիրուսը դարձրեց խեղկատակ, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է համաշխարհային ռեկորդակիրների թվում։ Այս վիրուսը կա, թե չկա՝ էական չէ, փաստն այն է, որ տենց է փիառը գնացել աշխարհում ու դա յուրօրինակ թեսթ է՝ դու որպես պետություն կայացա՞ծ ես, թե՞ ոչ, որքանո՞վ են քո պետական ինստիտուտները կայացած։ Հայաստանը ցույց տվեց, որ ինքը անկազմակերպ պետություն է, որ ինքը կառավարվում է կառավարման փորձ չունեցող դեմագոգների կողմից և արդյունքում Հայաստանը՝ որպես պետություն, Նիկոլի և իր թայֆայի պատճառով կորցրեց միջազգային հեղինակությունը»,-նշեց քաղաքական մեկնաբանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ շատ պետություններ վիրուսը հաղթահարել են և բացվելու են, իսկ Հայաստանը մտածում է նորից փակվելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica