close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները

Քաղաքական

2 Հունիսի 2020, 10:00
 ՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները

Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ խորհրադարանը շարունակում է իր աշխատանքները. օրակարգում ընդգրկված է 47 հարց:

Նշենք, որ նախօրեին խորհրդարանում քննարկվեց «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, ելույթ ունեցավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանեց պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Նախօրեին ընդունվեց նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները, որը հնարավորություն է տալիս չեղարկել արդեն նշանակված սահմանադրական հանրաքվեն:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
  • Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,
  • «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու:

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica