close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է ՌԴ-ում կորոնավիրուսից մահացած բուժաշխատող Տատյանա Ավանեսյանը

Առողջապահություն

2 Հունիսի 2020, 10:11
 Ո՞վ է ՌԴ-ում կորոնավիրուսից մահացած բուժաշխատող Տատյանա Ավանեսյանը

COVID-19-ի համավարակը Ռուսաստանում ավելի քան 300 բուժաշխատողի կյանք է խլել, որոնցից մեկն էլ ազգությամբ հայ Տատյանա Ավանեսյանն է. այս առնչությամբ  Аргументы и Факты պարբերականը զրուցել է կորոնավիրուսից մահացած 3 բուժաշխատողի հարազատների հետ:

Նշվում է՝ Ավանեսյանը Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի հիվանդանոցում ավելի քան 30 տարի աշխատել է որպես տնտեսական գծով քույր:

Նա անմիջապես հիվանդների հետ չի շփվել, բայց վիրուսը խլել է նրա կյանքը: 61-ամյա բուժաշխատողի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին: Նրա կորուստը մեծ ցնցում է պատճառել հարազատներին, քաղաքում էլ մեծ աղմուկ է բարձրացրել այն պատճառով՝ Տատյանա Ավանեսյանը եղել է տարածաշրջանում կորոնավիրուսի առաջին զոհը:

Պարբերականի հետ զրույցում Տատյանա Ավանեսյանի հարսը՝ Աննա Ավանեսյանն ասել է. «Դա բոլորիս համար մեծ կորուստ էր: Մենք երեք դուստր ունենք, նրանք մինչև հիմա լացում են: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ իրենց սիրելի տատիկը չկա: Նրա անձնական իրերը մեզ տվել են միայն վերջերս, նրա մահվանից գրեթե 2 ամիս հետո», ու հավելել՝ մահացածի հարազատները պետությունից դեռ ոչինչ չեն ստացել:Տատյանա Ավանեսյանի դուստրը սթրեսի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, ու անգամ վիրահատություն տարել: Նա այս պահին փաստաթղթեր է հավաքում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողներին պետական վճար ձևակերպելու համար, բայց դրա հետ կապված խնդիրներ կան, քանի որ տնտեսական գծով քույրն ի պաշտոնե չի զբաղվել հիվանդների բուժմամբ:

Հավելվում է նաև, որ Աննա Ավանեսյանի խոսքով՝ իր սկեսուրը հիվանդացել է մարտի 19-ին, կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ մարտի 24-ին նրանց մոտ են եկել ինֆեկցիոն հիվանդանոցից:

Երբ նոր է տեղափոխվել հիվանդանոց, Տատյանան իրեն լավ է զգացել, սակայն հետո վիճակը վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք ու արհեստական կոմայի մեջ գցել:

Անցել է երեք օր, ու հենց այդ ժամանակ հիվանդի հարազատներին հայտնել են, որ կնոջ օրգանիզմը թուլանում է, իսկ արյան մեջ հայտնաբերվել է վիրուսի բարձր կոնցենտրացիա:

Մարտի 31-ին Տատյանա Ավանեսյանը մահացել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica