close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՏՄ-ն 48 ժամով կասեցրել է կենտրոնում գործող հանրային սննդի երկու օբյեկտներ

Հասարակություն

1 Հունիսի 2020, 22:59
 ՍԱՏՄ-ն 48 ժամով կասեցրել է կենտրոնում գործող հանրային սննդի երկու օբյեկտներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այսօր ՍԱՏՄ տեուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը:

Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին:

Նշված սննդի օբյեկտներից երկուսի աշխատանքը դադարեցվել է 48 ժամով, քանի որ նրանց մոտ խախտումները կրկնվել են և դրանք հայտնաբերած ՍԱՏՄ տեսուչները համապատասխան արձանագրություններ են ներկայացրել պարետատուն. այդ օբեկտներում հաճախորդներին առաջարկվել է նարգիլե, ինչն անթույլատրելի է կորոնովիրուսի դեմ պայքարի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցների ընթացքում տնտեսվավարողներին տրվել են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից: 

Նավթի գներն աճել են
3 Հուլիսի 2020, 12:34 Նավթի գներն աճել են
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica