close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել․ շորթումը բացահայտվել է

Հասարակություն

1 Հունիսի 2020, 20:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել․ շորթումը բացահայտվել է

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica