close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքուն իզուր է պատերազմով վախեցնում Երևանին ու Ստեփանակերտին. Ստանիսլավ Տարասով

Արցախ

1 Հունիսի 2020, 16:08
 Բաքուն իզուր է պատերազմով վախեցնում Երևանին ու Ստեփանակերտին. Ստանիսլավ Տարասով

Լեռնային Ղարաբաղում նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո Բաքուն սկսեց ավելացնել ռազմական հռետորաբանությունը. սպառնալիքներ է  տեղում` խոսել «միայն ուժի լեզվով, որը կիրառելով` մենք կստիպենք Հայաստանի օկուպացիոն ուժերին` լքել մեր տարածքների սահմանները». ըստ yerkir.am-ի` Regnum-ում հրապարակած հոդվածում գրում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` մեջբերելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մայիսի 31-ի հայտարարությունը, որում նաև ընդգծվում է, որ «կիրառվելիք միջոցառումներն ավելի ջախջախիչ ու  կործանիչ կլինեն` 2015, 2016, 2018 թվականների համեմատությամբ»:

«Անշուշտ, առաջին հերթին այդ ռեպլիկները հասցեագրված են Երևանին ու Ստեփանակերտին, որտեղ դրանց սովոր են և համապատասխան արձագանքում են: Իսկ ահա արտաքին գործոնի հետ, որը, Բաքվի քաղաքական աշխարհընկալմամբ, պետք է իր կողմից լինի, այդպիսի բան տեղի չի ունենում: Պատճառները քիչ չեն: Դրանցից մեկն այն է, որ  Ադրբեջանն աշխարհաքաղաքական իմաստով ներկայանում է «Թուրքիայի սկզբի», թե` նրա «շարունակության» դերում` զարկ տալով «Մի ազգ, երկու պետություն» թեզին: Սակայն արդյունքում իր վրա է տարածում Արևմուտքում «քրդական խաղում» ամբողջապես տանուլ տված Անկարայի բացասական կերպարը: Ավելին` հենց Արևմուտքում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու Իլհամ Ալիևին կպցրել ավտորիտար ղեկավարների իմիջը, որոնք ընդունակ չեն ժողովրդավարական քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծել քրդական հարցը` առաջինի դեպքում, և հայկականը` երկրորդում»,- գրում է Տարասովը:

Ըստ նրա` այդպիսի պայմաններում Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմ սկսելը նշանակում է Ադրբեջանի միջազգային մեկուսացում, ինչի մասին, ի դեպ, Տարասովի կարծիքով, Բաքվին ակնարկում են Արևմուտքում` զգուշացնելով զերծ մնալ նոր ագրեսիայից:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Տարասովը համարում է, որ Բաքվի կողմից խաղալու համար, երբ նա «ռազմավարական դաշինք» ունի Անկարայի հետ, Ռուսաստանին հարկավոր են շատ խոր իմաստներ ու պատճառներ` Լև Տրոցկու բանաձևերի մակարդակի, որը հայտարարում էր «թուրք-ադրբեջանական սոցիալիստական դաշնության» ստեղծման հնարավորության մասին:

«Այսօր Մոսկվան նման նախագիծ չունի: Ավելին` Սիրիայի միջոցով ակտիվորեն ինտեգրված է մերձավորարևելյան իրադարձություններին, նրա հետ երկխոսության կարիք սուր կերպով զգում է Թուրքիան, ինչը, ի դեպ, ևս մի լուրջ զսպող հանգամանք է Ղարաբաղում ռազմական գործողությունների համար»,- նշում է Տարասովը` ընդգծելով մի գործոն ևս. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ասել է, որ «Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացներից հետո այդ հանրապետություններում սկսել են տարբեր ձևով վերարտադրվել իշխանական համակարգերը»:

Ըստ վերլուծաբանի` բացի դրանից, Բաքվին աջակցում է բացառապես Անկարան, իսկ Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ մարմնավորում են «համայն հայությունը»: «Գրագետ քայլ է, քանի որ մի կողմից ղարաբաղյան ուղղությամբ Ռուսաստանին դեմոնացնելու շանսեր չի տալիս, մյուս կողմից`չեզոքացնում է նաև  ադրբեջանցի տարբեր լոբբիստների գործողությունները Մոսկվայում, որոնք փորձում են ռուսաստանյան փորձագիտական հանրության մի մասի գիտակցության մեջ մտցնել միտքը, թե Հայաստանի ու Արևմւոտի համագործակցությունն ուղղված է  տարածաշրջանում Ռուսաստանի շահերի դեմ: Այստեղից զարմանալի իրավիճակ` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կհակասի Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի և նույնիսկ Թեհրանի շահերին, քանի որ  նրանց հարկավոր չէ «կողմնակի լարվածություն» տարածաշրջանում, հատկապես` երբ ավելի լուրջ խնդիրներ են լուծվում»,- գրում է Տարասովը:

Իսկ Բաքուն անցյալ շաբաթ անցկացրած մասշտաբային զորավարժությունների արդյունքներն է ներկայացնում. ըստ երկրի ՊՆ-ի` զորքերը լիովին կատարել են իրենց առջև դրված նպատակները, կուտակել են ռազմական գործողություններ վարելու գործնական փորձ և հմտություններ, նաև ցուցադրել են իրական ունակություններ դաշտային պայմաններում:

«Զորավարժությունների սցենարը հարձակվողական բնույթ ուներ: Դա հասկանալի է, չէ՞ որ Հայաստանին այլևս տարածքներ պետք չեն, պատերազմի դեպքում նա կիրառելու է  զանգվածային հակահարվածների մարտավարությունը: Ի դեպ ադրբեջանցի զինվորականները հանդես են եկել անսպասելի հայտարարությամբ, որի տրամաբանությունն այն է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններն անիմաստ են»: Դա ընկալվում է որպես կողմնակի քննադատություն Ադրբեջանի ԱԳՆ-ի հասցեին: Իրապես, Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու պահից բանակցային գործընթացում այնքան անդրկուլիսային ինտրիգներ ու հիմնախնդիրներ են կուտակվել, որ դրանց մեջ շփոթվել է նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Պարզ է այլ բան` ադրբեջանցիների ու հայերի միջև միասնական պետության պայմաններում խաղաղության ու համաձայնության գաղափարը գոյություն ունենալու իրավունք ունի, սակայն պահանջում է Բաքվի կողմից այլ քաղաքականություն և դիվանագիտություն: Հնարավոր է` Ալիևը դա հասկանում է, սակայն ի՞նչ կարող է անել, երբ, երրորդ երկրների կամքով չպայմանավորված, կրակելու ու պատերազմելու «ցանկություն» ունի: Մինչդեռ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման միակ ճանապարհը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցություններ վարելն է: Այլ բան դեռևս չկա»,- եզրափակում է Ստանիսլավ Տարասովը:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica