close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում շների հարձակումից տուժած երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա․ մանրամասներ

Առողջապահություն

1 Հունիսի 2020, 17:34
 Գյումրիում շների հարձակումից տուժած երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա․ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրիում թափառող շները հարձակվել էին 2,5 տարեկան փոքրիկի վրա, նա տեղափոխվել էր հիվանդանոց։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը մանրամասներ է ներկայացրել երեխայի առողջական վիճակի մասին։

«Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն:

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica