close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելինսկիներ չկան. Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում «մայդան» թույլ չտալ

Աշխարհ

1 Հունիսի 2020, 15:50
 Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելինսկիներ չկան. Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում «մայդան» թույլ չտալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է երկրում թույլ չտալ մայդան։ Այս մասին նա հայտարարել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է «Բելտա» գործակալությունը։

Լուկաշենկոն ազգային անվտանգությունն անվանել է հիմքերի հիմքը։ Ըստ Լուկաշենկոյի՝ երկրի անկախության պաշտպանությունը ԱԱԾ-ին և նախագահին է պատկանում։ Իսկ առանձին «հողմաղացներ» փորձում են Բելառուսում «մայդանիկ» կազմակերպել նախագահական ընտրություններից առաջ։

«Ցանկանում են բոլոր նրանց ովքեր ինձ լսում են, բոլոր այդ «մայդանոտներին»  (ռուս. майданутых) ասել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու», - հայտարարել է Լուկաշենկան՝ կոչ անելով չհամեմատել Բելառուսը Հայաստանի և Ուկրաինայի հետ.

«Մեր հարևան երկրում գրում են, որ մեզ մոտ հայտնվել են նոր Փաշինյաններ և Զելինսկիներ և մեզ մոտ նույն իրավիճակն է ինչ այդ երկրներում... Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելինսկիներ չկան։ Ինչպես էլ, որ երկրներում տեղի են ունեցել դեպքերը, այնուամենայնիվ և Փաշինյանը, և Զելինսկին տաղանդավոր մարդիկ են, ես նրանց հետ արդեն ծանոթացել եմ», - եզրափակել է Լուկաշենկոն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica