close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տուրիստական տեմպերն այլևս չկան և այս բնագավառում խնդիրներից խուսափել հնարավոր չի եղել. Շիրակի մարզպետ

Տնտեսական

31 Մայիսի 2020, 16:40
 Տուրիստական տեմպերն այլևս չկան և այս բնագավառում խնդիրներից խուսափել հնարավոր չի եղել. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տուրիզմի ոլորտի մի շարք պատասխանատուների, մարզում գործող թանգարանների, հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների ներկայացուցիչների։ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը ոլորտի պատասխանատուների հետ մտահոգությունները կիսելը, նրանց խնդիրների մասին լսելն է և որ ամենակարևորն է՝ համավարակով պայմանավորված ոլորտում վերափոխումներ իրականացնելը, նոր մոտեցումներ մշակելը։

«Որևէ մեկի համար նորություն չէ, որ տուրիստական տեմպերն այլևս չկան և այս բնագավառում խնդիրներից խուսափել հնարավոր չի եղել։ Եվ եթե արտաքին տուրիզմի մասին խոսելը շատ վաղ է, գոնե ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք։ Մենք պետք է կարողանանք մարզի հնարավորությունները ներկայացնել հենց հաշվի առնելով համավարակի պայմաններում մարդկանց ակնկալիքներն ու անվտանգությունը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Ծավալվել է հետաքրքիր և կառուցողական քննարկում, մարզպետը լսել է բոլոր պատասախանատուների մտահոգություններն ու առաջարկները։ Անդրադարձ է եղել մարզի մրցակցային առավելություններին, կարևորվել է ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունն ու համատեղ ծրագրերի և քայլերի մշակումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica