close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոհ. Վարուժան Ղազանչյան

Հասարակություն

31 Մայիսի 2020, 12:39
 Խոհ. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է. 

«Խոհ

Մենք ծայրահեղությունների ազգ ենք:

Մենք կամ սիրում ենք կամ ատում: Միջինը չունենք:

Նույնը Նիկոլի հարցում, կամ ընդունում են անվերապահորեն, կամ անվերապահորեն ժխտում են:

Եվ տրամաբանությունը այստեղ դերակատարություն չունի:

Ընդ որում վերջերս տեսա, որ Նկոլին խփում են և իր կողմնակիցներից ոմանք, ասելով, որ նա լավ հեղափոխական առաջնորդ էր, բայց թույլ վարչապետ է, որին հարկավոր է փոխել: Կողմնակիցների հարցում, իմ կարծիքով, Նիկոլի բախտը ընդհանրապես չի բերել:

Իզուր չի ասված. «Աստված ինձ փրկիր իմ բարեկամներից, իսկ թշնամիներից, ես ինքս մի կերպ կփրկվեմ»:

Եվ նաև՝ խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը:

Տեսեք, նրա կողմնակիցներից ոմանք սկսել են ակտիվորեն հայհոյել Դաշնակցությանը, և ինչ որ ճիճուներ համարձակվել են նույնիսկ թուրք բառը օգտագործել նրա հասցեյին:

Մի կուսակցության, որ չնայած իր գործած զանազան տակտիկական սխալների, միշտ իր ազգի առաջամարտիկն է եղել ու նրա մատաղի գառը:

Իսկ ով չի սխալվում: Կուսակցություններն էլ մարդիկ են ղեկավարում:

Իսկ անսխալական մարդիկ, կարծում եմ չկան:

Նույնիսկ Մեծ Անդրանիկը, Խրիմյան Հայրիկը, կամ Հովհանես Թումանյանը (eս փորձեցի տալ ամեն հայի համար անչափ թանկ մարդկանց անուններ) ինչ որ սխալներ իրենց կյանքի ընթացքում հավանաբար գործել են, բայց միևնույն է, մնացել են որպես սրբություն, մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ:

Ես՝ ինքս դաշնակցական լինելով, ամենայն հարգանքով եմ վերաբերվում իմ պետության ղեկավարին, և ամբողջ սրտով հաջողություն եմ մաղթում նրան, որովհետև հասկանում եմ, որ նրա անհաջողությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ մեր ողջ ժողովրդի համար:

Մենք պիտի կարողանանք սովորել հարգել մեր հակառակորդին, kարողանանք լսել միմիանց:

Չէ որ բոլորս էլ հայ ենք ի վերջո, և մեր երկրի բարգավաճումն ենք տենչում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica