close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղջիկներ և տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Ա. Աշոտյան

Քաղաքական

31 Մայիսի 2020, 11:25
 Աղջիկներ և տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն։

Այսպես, նրան փորձում են «պաշտպանվել» WikiLeaks-ի 2010 թվականի դեկտեմբերի հրապարակումով, որում հիշատակվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը Սերժ Սարգսյանին, Իրանում Հայաստանի միջոցով բուլղարական զենքի օրինակների հայտնաբերման հետ կապված։

Այդ նամակում նկարագրելով իրավիճակը՝ Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, որ զենքի ապօրինի մատակարարում չի կատարվել, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով։

Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ նման միջոցների ԱՄՆ-ն չի դիմել, վստահ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ ներկայացրել էին բավարար ապացույցներ։ (մանրամասները՝ այստեղ) ։

Բացի դրանից, 2011 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցում ուղիղ հերքել էր այդ լուրերը (մանրամասները այստեղ):

Ինչպես տեսնում եք, «սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են։

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Ձեզ կարող եք շարունակել խայտառակել, բայց երկիրս հանգիստ թողեք, բավական է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica