close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գանձասար-Կապանը» փակման շեմի՞ն է. ArmSport

Սպորտ

30 Մայիսի 2020, 15:43
 «Գանձասար-Կապանը» փակման շեմի՞ն է. ArmSport

«Գանձասար-Կապան» ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել։ Այս մասին ArmSport-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից։  Ակումբի ֆինանսական խնդիրների մասին ArmSport-ը գրել էր դեռևս ապրիլի կեսերին։ Այժմ կայքին հասած  տեղեկությունների համաձայն՝ ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել և հարցականի տակ է ակումբի մասնակցությունը գալիք մրցաշրջանին: Ինչպես հայտնի է, ակումբի հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:

«Ֆիանանսական խնդիրներ կան։ Ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ աջակցություն ստանալու համար, իսկ ֆեդերացիայից պատասխանել են, որ դեռ պետք է սպասել: Անկախ ամեն ինչից, թիմն այս տարի մինչև վերջ մասնակցելու է առաջնությանը, իսկ թե ինչ կլինի առաջնությունից հետո, այդ մասով ոչ մի խոսակցություն չի եղել»,- ArmSport-ի հետ զրույցում նշել է ակումբի մամուլի ծառայության պատասխանատու Արմեն Այվազյանը:

Ըստ էության, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամը դեռ նոր է սկսում թակել հայկական ֆուտբոլային ակումբների դռները և զարմանալի չի լինի առաջիկայում լսել, որ շատ ակումբներում կլինեն խորքային փոփոխություններ: Այլ հարց է, թե ակումբներից որն ինչպես կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica