close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Աշխարհ

29 Մայիսի 2020, 23:51
 Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մայիսի 29-ին Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Yerkir.am-ից տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։

Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր գնահատեց վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանը և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Ընդգծեց, որ Համաձայնագիրն ունի մեծ նշանակություն Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության իրավական ամուր հիմք ստեղծելու գործում: Նշեց նաև, որ Համաձայնագիրը կարող է նպաստել ողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Այն հնարավորություն կընձեռի բարելավել ներդրումային և գործարար միջավայրը, որից կօգտվեն հայկական և եվրոպական ձեռնարկությունները՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկատերերը:

Համաձայնագրի վավերացմանն աջակցության ելույթով հանդես եկան նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Պամելա Ռենդի-Վագները (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն/SPÖ), ինչպես նաև Ավստրիայի ազատական կուսակցության/FPÖ, Կանաչներ/Grüne, Նոր Ավստրիա/NEOS խմբակցությունների անդամները:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica