close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արման Սահակյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է և ունի քաղաքական ենթատեքստ. փաստաբան

Քաղաքական

29 Մայիսի 2020, 20:42
 Արման Սահակյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է և ունի քաղաքական ենթատեքստ. փաստաբան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը գրում է.

«SHAMSHYAN .com կայքով նյութ է հրապարակվել, որ Արման Գալուստի Սահակյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց` ստորագրություն բնակության վայրից չհեռանալու մասին:

Տեղեկացնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:

Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, և հիմնված վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ։

Նախաքննական գաղտնիությունից ելնելով չեմ կարող հրապարակել մեղադրանքի բովանդակությունն ու փաստական հանգամանքները, սակայն կարող եմ միանշանակ արձանագրել, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, բացի այդ՝ հաշվի առնելով արդի քաղաքական իրողությունները և զարգացումները, գտնում եմ, որ այն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որից կարելի է եզրահանգել, որ սույն քրեական գործով ակնկալել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ուղղակի միամտություն է, քանի որ քրեական գործում ոչ թե բացակայում են Արման Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, այլ ավելին` քննիչի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կվկայի այն մասին, որ Արման Սահակյանը կատարել է իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը»:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica