close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան

Առողջապահություն

29 Մայիսի 2020, 18:25
 Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան

Մենք մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանի տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի, նաեւ մահվան դեպքերի աճի:

Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է եւ մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր արդեն Երեւանի բակերում ՀՀ կառավարության անունից ԱԻՆ-ի ավոտմեքենաների միջոցով փոխանցվել է հետեւյալ ուղերձը.

«Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ»:

«Այսինքն առանց դիմակի շփվեք միայն ձեր ընտանիքի անդամների հետ: Խոսքը վերաբերում է նաեւ ձեր բակերում, ձեր շենքի այլ բնակիչներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենք 100 տոկոսով վստահ են, որ այս կանոնների որակյալ պահպանումը ոչ միայն կբերի վարակվածների թվի նվազեցման, այլեւ մեզ կօգնի հաղթահարել համաճարակը:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica