close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ վարչապետը հորդորել է արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ

Քաղաքական

29 Մայիսի 2020, 17:21
 ՌԴ վարչապետը հորդորել է արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել վերացնել առեւտրի խոչընդոտներն ԱՊՀ տարածքում՝  կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքներին դիմակայելու համար տնտեսական ինտեգրումը մեծացնելու նպատակով. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի տարածումը բացասաբար է անդրադառնում ԱՊՀ երկրների տնտեսության վրա: Իհարկե, այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի փոխգործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում»- նշել է Միշուստինն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ըստ նրա՝ «կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն առեւտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հանելու, ԱՊՀ ազատ առեւտրի գոտու արդյունավետ աշխատանքի ապահովման եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման համար»:

Միևնույն ժամանակ Միշուստինն այն կարծիքին է, որ «նպատակահարմար է արագացնել աշխատանքն ազատ առեւտրի, ծառայությունների վերաբերյալ համաձայնագրի շուրջ, զբաղվել ինտեգրացիոն գործընթացների ներդրմամբ Համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ապահովել տնտեսությունների հետագա թվայնացումը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica