close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+29°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջեբկիրի հոգեբանությամբ բերեցին Լանզարոտեի կոնվենցիան, մտցրին ԱԺ և վավերացրին․ Արագած Ախոյան

Քաղաքական

29 Մայիսի 2020, 14:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջեբկիրի հոգեբանությամբ բերեցին Լանզարոտեի կոնվենցիան, մտցրին ԱԺ և վավերացրին․ Արագած Ախոյան

Լանզարոտեի կոնվենցինան ընդունվեց դավադրաբար՝ օգտվելով առիթից, որ համաճարակ կա, գաղտագողի, ջեբկիրի հոգեբանությամբ բերեցին, մտցրին ԱԺ և վավերացրին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արագած Ախոյանը՝ անդրադառնալով մայիսի 11-ին ԱԺ-ում վավերացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, որն ավելի հայտնի է Լանզարոտեի կոնվենցիա անվամբ։

«Հավատացեք, այն վնասը, որն այսօր կոնվենցիան հասցնում է մեր ժողվորդին, մեր հոգևոր արժեքներին, մեր տեսակին, աննախադեպ բնույթ է կրում։ Որովհետև այնքան են լկտիացել, որ այն գրքերը, այն միջոցները, որոնք կարող են այլասերվածության քարոզը կազմակերպել, դա արվում է։ Արվում է շատ նենգաբար, արվում է շատ աննկատ»,-ասաց Արագած Ախոյանը։

Նա հայտարարեց, որ թույլ չեն տալու այդ տեսակ ապազգային մարդկանց՝ ոչ հայերին, կատարել այդ գործողությունները։

«Այն, ինչ այսօր կատարվում է, սա գողություն է, նրանք գողանում են մեր ազգային արժեքները։ Այդ խորհրդարանը, որի 70 տոկոսոը խոտան է, ազգային մտածողություն չունեցող մարդիկ, ինչ-որ գյադա-գյուդա, նստած բան են որոշում, չենք թույլ տալու»,-հայտարարեց նա։

Արագած Ախոյանը արձանագրեց, որ սա բոլորիս խնդիրն է, քանի որ մեր տեսակի, մեր ազգի լինել-չլինելու հարցն է։

Նա նաև իշխանության ուշադրությունը հրավիրեց, իր խոսքով՝ արատավոր երևույթի՝ գրանտակերության վրա, որը Արագած ԱԽոյանի խոսքով, վիրուսից պակաս վտանգավոր չէ և պետք է պայքարել նաև դրա դեմ։

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանը վստահեցրեց, որ հետևողական են լինելու, որպեսզի ԱԺ-ն կոնվենցիայի վավերացման իր որոշումը չեղարկի։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica