close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Աշխարհ

29 Մայիսի 2020, 13:34
 Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կյանքի 113-րդ տարում Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Ռոբերտ Ուեյթոնը. այս մասին հայտնում է The Sun-ը՝ մահացածի ընտանիքին հղումով։ 

Նշվում է՝ Ուեյթոնը մահացել է Հեմփշիր կոմսության Օլթոն քաղաքում, թոքերի քաղցկեղից։ 1908 թվականին ծնված տղամարդը 112-ամյակը նշել է 2020 թվականի մարտի 29-ին, առանց ընտանիքի՝ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով։

Նա ամուսնացել է 1937 թվականին, ունեցել 2 որդի և 1 դուստր։ 10 թոռների ու 25 ծոռների պապ էր։ Երկարակյացն աշխատել է որպես ինժեներ և ուսուցիչ, վերապրել երկու համախարահային պատերազմներ։

Նրա մահից հետո տիտղոսին հավակնում են 111-ամյա ռումինացի Դումիտրու Կոմանսեկուն և իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտեն, ով լույս աշխարհ է եկել 1909 թվականի փետրվարի 8-ին։

Մոլորակի ամենատարեց բնակչուհին 117-ամյա ճապոնուհի Կանե Տանական է։

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica