close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան. Ռուբեն Հայրապետյան. 168.am

Քաղաքական

29 Մայիսի 2020, 13:12
 Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան. Ռուբեն Հայրապետյան. 168.am

Քիչ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.

«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն…

Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց:

Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ:

Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են!»:

168.am-ը կապ հաստատեց Ռուբեն Հայրապետյանի հետ, կարդացինք ԱԺ փոխխոսնակի գրառումը, որի մասին ՀՖՖ նախկին նախագահը մեզնից տեղեկացավ, խնդրեցինք մեկնաբանել այն ու պատասխանել այն հարցին, թե իր տպավորությամբ Ալեն Սիմոնյանը սեփական նախաձեռնությա՞մբ է պարբերաբար նման գրառումներ կատարում այս կամ այն անձի հասցեին թե՞ նրան ուղղորդում կամ հրահանգում են դա անել:

Վերջինս նախ ասաց, որ չի ուզում խոսել իր քրեական գործի մանրամասներից, քանի որ իրավական երկրում, ըստ իրեն, քրեական գործի մասին կարող է խոսել, մանրամասներ հայտնել այդ գործով փաստաբանը, ով, բնականաբար, առավել տեղեկացված ու կոմպետենտ է դա անել:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ԱԺ փոխխոսնակին հրահանգավորում են նման գրառումներ կատարել, Ռուբեն Հայրապետյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի կոնկրետ այս գրառումը հրահանգավորված է, բայց նա իզուր է շտապում: Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից: Իսկ եթե ինքը շատ է ուզում, հատուկ այդպիսի տեսակ կա, ովքեր հետևից գրկում են: Թող չշտապի: Շուտով իրեն հետևից կգրկեն»,- ապա մեկ անգամ ևս շեշտեց, որ ինքը գրկում է միայն կանանց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica