close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորվեգացիներն իրենց ննջասենյակի տակ վիկինգի գերեզման են գտել

Աշխարհ

29 Մայիսի 2020, 12:50
 Նորվեգացիներն իրենց ննջասենյակի տակ վիկինգի գերեզման են գտել

Բուդե քաղաքից նորվեգացի զույգը իր տան վերանորոգման ժամանակ գտել է վիկինգների դարաշրջանի գերեզման. այս մասին տեղեկացնում է Free TV Online-ը, նշելով՝  ենթադրաբար, գտածոն 1000 տարեկան է։ 

Նշվում է՝ հայտնագործությունը կատարվել է ննջասենյակի հատակը բացելիս, որտեղ Մարիան Քրիսթիանսենը եւ նրա ամուսինը պատրաստվում էին տաքացնող միջոց տեղադրել: Հատակի տախտակների տակ հայտնաբերվել է քարերի կույտ, այն հավաքելու ժամանակ գտնվել է մանկական խաղալիքի անվի նման իր եւ մեծ երկաթե կացին: Ամուսինները ենթադրել են, որ գտածոն կարող է պատմական նշանակություն ունենալ, եւ կապ են հաստատել Նուրլանդ շրջանի վարչակազմի հետ, որը պատասխանատու է մշակութային ժառանգության համար:

Մասնագետները սկսել են պեղումներ կատարել, որոնց ընթացքում եկել են այն եզրակացության, որ տան տակ գտնվում է վիկինգների դարաշրջանի գերեզմանոց:

Հնագետ Մարտինուս Հաուգլին այս առնչությամբ ասել է՝ գերեզմանոցը պատկանում է 10-րդ դարին: Գտնված իրերն արդեն ուղարկել են հետագա հետազոտման:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica