close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են այն վայրի կենդանիների անունները, որոնք ենթակա են COVID-19-ով հիվանդանալու վտանգին

Առողջապահություն

29 Մայիսի 2020, 12:42
 Հայտնի են այն վայրի կենդանիների անունները, որոնք ենթակա են COVID-19-ով հիվանդանալու վտանգին

Օկեանարիումների բնակիչները, այդ թվում՝ կետազգիները, կարող են մարդկանցից կորոնավիրուսով վարակվել. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է կենսաբան, կենդանիների եւ կենսաբազամազանության պահպանման ոլորտի ՄԱԿ կոնվենցիաների համաժողովների մասնակից Մարիա Վորոնցովան:

Նա նշել է. «Որոշել ենք կատարել կենդանիների սքրինինգ՝ հասկանալու համար, թե վիրուսը որ տեսակներին կարող է անցնել: Գիտնականները պարզում են, թե որ կենդանիների բջիջներում կան ռեցեպտորներ, որոնց վիրուսը կարող է անցնել: Համեմատաբար վերջերս ըստ բջիջների կառուցվածքի առանձնացվել էր կենդանիների 40 տեսակ, որոնց վրա կարող է վիրուսը նստել եւ վարակել: Դրանք են, մասնավորապես, բոլոր ատամնավոր կետերը՝ դելֆինները, սպիտակ կետերը, կետադելֆինները, միաեղջյուրները, ինչպես նաեւ փոկերը: Ռիսկի խմբի մեջ են հայտնվել նաեւ մարդանման կապիկները: Այս պատճառով հիմա Աֆրիկայում գորիլաներին պաշտպանում են, որ վիրուսի փոխանցում չլինի», ու հավելել՝ օկեանարիումի պայմաններում կենդանիների շրջանում մարդուց վիրուսով վարակվելու վտանգը զգալիորեն մեծանում է, հնարավոր է նաեւ հակադարձ փոխանցումը:

«Եթե վերադառնանք կենդանիներին, ապա, օրինակ, կետադելֆինները անչափ քնքուշ կենդանիներ են եւ մարդուց հեշտությամբ են վարակվում: Օկեանարիումներում կենդանիներն ապրում են միայն անասնաբույժի առկայությամբ, ուստի կորոնավիրուսը լրացուցիչ բեռ կլինի»,- իր խոսքն ամփոփելով ասել է Վորոնցովան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica