close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուկերբերգը մեկնաբանել է սոցցանցերը փակելու Թրամփի սպառնալիքը

Աշխարհ

29 Մայիսի 2020, 12:31
 Ցուկերբերգը մեկնաբանել է սոցցանցերը փակելու Թրամփի սպառնալիքը

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է հանդես եկել սոցցանցերի գործունեության նկատմամբ ԱՄՆ իշխանությունների վերահսկողության խստացմանը. այս մասին նա ասել է FoxNews-ի հետ հարցազրույցում։

Ըստ Ցուկերբերգի՝ նման միջոցառումները կհանգեցնեն գրաքննության։

«Ընդհանուր առմամբ որևէ հարթակ գրաքննության ենթարկելու իշխանությունների որոշումն ինձ չի թվում ճիշտ արձագանք»,-ասել է Ցուկերբերգն ու հավելել՝ սոցցանցերի ղեկավարությունները քննադատության են ենթարկվում ինչպես որոշ նյութերի արգելափակման, այնպես էլ դա չանելու համար։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել սոցցանցերի պետկարգավորում։ Նա իր թվիթերյան էջում գրել էր, որ կփակի դրանք, եթե հետագայում էլ պահպանողականների ձայնը խլացվի։

Թրամփը նման գրառում էր կատարել այն պատճառով, որ օրեր առաջ Twitter-ը նրա մի քանի գրառումներին կցել էր անճշտության կամ ֆեյքի նշան։

Հայակերտման ավազանը
2 Հուլիսի 2020, 17:12 Հայակերտման ավազանը
Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica