close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եգիպտոսում առաջին անգամ 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 1000-ը

Աշխարհ

29 Մայիսի 2020, 14:05
 Եգիպտոսում առաջին անգամ 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 1000-ը

Եգիպտոսում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում առաջին անգամ գերազանցել է 1000-ը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Երկրի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Գրանցվել է կորոնավիրուսի թեստերի 1127 նոր դրական արդյունք, որոնք հայտնաբերվել են ավելի վաղ հիվանդացածների շփման շրջանակին հետևելու գործընթացի շրջանակում»։ 

Բացի այդ՝  մանրամասնվում է, որ 1 օրում Եգիպտոսում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 մարդ:

Այս պահին սա համավարակի սկզբից ի վեր 1 օրում գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է: Չորեքշաբթի գերատեսչությունը հայտնել էր վարակման 910 նոր դեպքի մասին:
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica