close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուխարեստի հայկական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտի հերոսների շիրիմներին

Աշխարհ

28 Մայիսի 2020, 23:15
 Բուխարեստի հայկական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտի հերոսների շիրիմներին

Մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Գոհաբանական մաղթանք, որից հետո Բուխարեստի հայոց գերեզմանատանը կանգնեցված հուշարձանի առջև հարգանքի տուրք մատուցվեց և աղոթք բարձրացվեց հերոսամարտերի ժամանակ ընկած քաջ հայորդիների հոգիների համար: Այս մասին հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից։

Արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, քահանայից դասը:

Այս առիթով հրապարակվել է Սրբազան Հոր շնորհավորական ուղերձը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է մայիսյան հերոսամարտերի հսկայական նշանակությանը՝ մասնավորապես նշելով. 

«Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է 1918թ. մայիսի 28-ին կատարված մեծագույն իրադարձության պանծալի հիշատակը: Այդ օրը կերտվեց, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ընդհանրապես 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետություններով, որոնց սկիզբը դարձավ 1918թ մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: 1918 մայիսի 21-28-ը տեղի ունեցած հերոսական ճակատամարտերում հայկական կամավորական ուժերին հաջողվեց միասնական ջանքերով ջախջախիչ հարված հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր միասնությամբ և մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսիայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար և ազադարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Այդ հենքի վրա է, որ հետագային կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, անկախ Արցախը: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Մեր ժողովրդի հանդեպ գործված Մեծ Եղեռնն ի զորու չեղավ անգամ սասանելու հարության մեր հավատը, որի շնորհիվ եղեռնից մազապուրծ եղած հայությունը մոխիրներից ծնունդ տվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Այսօր մենք խոնարհումով ու աղոթքով ենք հիշում հայրենյաց պաշտպան բոլոր քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի օր առաջ ծնունդ առնի ազատ և անկախ հայ պետականությունը:

Շնորհավորում եմ բոլորիս և համայն հայ ժողովրդին: Մաղթում եմ միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունք են: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին փոխանցելու վճռականությամբ:  Փառք տանք հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:

Աղոթում ենք առ Աստված Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության բարգավաճման համար՝ մաղթելով,  որ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ու հայրենանվեր ապագան»։

Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակներ դրվեցին առաջին և երկրորդ Աշխարհամարտերին մասնակից, նաև Ռումինիայից Սիբիր աքսորված հայորդիներին նվիրված հուշարձանների առջև, այնուհետև ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտերին մասնակից և Բուխարեստի հայկական գերեզմանատանը հանգչող Սարգիս Արարատյանի (Հայաստանի Առաջին Հանրապետության ֆինանսների նախարար, հասարակական օգնության և ներքին գործերի նախարար, հասարակական գործիչ և քիմիկոս), Կուռ Թարխանյանի (Հայաստանի Առաջին Հանրապետության Զինված Ուժերի սպա, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ), Արսեն Տեր-Պողոսյանի (Բաշ-Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ-աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ), ինչպես նաև Ռումինիայում Հայաստանի առաջին հյուպատոս Հարություն Խինդիրյանի շիրիմներին:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica