close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը

Սպորտ

28 Մայիսի 2020, 22:33
 Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի նոր օրացույցային պլանը։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։ Եվրոպական ընտրական փուլի մրցաշարերը լինելու են 2021 թվականին Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից և Խորվաթիայում՝ մայիսին։ Դրանցում կխաղարկվեն համապատասխանաբար վեց և տասը ուղեգրեր։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, ևվարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica