close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկում

Առողջապահություն

28 Մայիսի 2020, 22:20
 Մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկում

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում, որը վարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Քննարկմանը մասնակցել են  տվյալագետներ, համաճարակաբաններ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկանը,  ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ։ Տեսակապով միացել են մասնագետներ նաև տարբեր երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպության ներկայացացիչներ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մասնակիցները քննարկել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ այս պահին եղած տվյալները, կիրառվող ուղեցույցների արդյունավետությունը, կառավարման ընտրված մոդելը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիտարկումները:

Անդրադարձ է կատարվել համավարակի ընթացքում սուտ և կեղծ լուրերի տարածմանը, ինչն ըստ մասնագետների վտանգում է հանրության վստահությունը հիվանդության նկատմամբ, ինչպես նաև վնասում է պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: 

Բացի այդ, քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ նման իրավիճակում անհրաժեշտ է միջգերատեսչական սերտ համագործակցություն և համակարգված մոտեցում:

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կանխատեսումներին պետք է վերաբերվել շատ լուրջ և դեպքերի աճին զուգընթաց շարունակել սահմանափակող միջոցառումները և թեստավորման գործընթացը:

Նախարար Արսեն Թորոսյանը լսել է բոլոր տեսակետները, նշել, որ բարձրացած հարցերը կպահվեն ուշադրության կենտրոնում, և հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica