close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունեն 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է արհեստական սարքերին. Թորոսյան

Առողջապահություն

28 Մայիսի 2020, 19:59
 Ունեն 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է արհեստական սարքերին. Թորոսյան

Սահմանված կարոնները պետք է պահպանվեն, որպեսզի կարողանանք կորոնավիրուսի նոր դեպքերի աճի թիվը պահել նույն շրջանակում եւ սկսել իջեցնել, որպեսզի ունենանք համավարակի մարում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, այս պահին ունեն 316 ծանր վիճակում գտնվողն քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 17 թոքերի արհեստական սարքերին միացված քաղաքացի:

«Որպեսզի կարողանանք իրավիճակը պահել կառավարելի եւ չունենանք դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ բուժօգնության ծառայությունից, մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդնոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով: Մոտակա մեկ ամսվա ընթացքում կունենաք եւս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի: Դրանցից 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, իսկ 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում:

Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են պրոցեսում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica