close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 28-ը հարյուրամյա իմաստնությամբ եկել է ասելու՝ պահպանե՛ք «Զարգանալ՝ չզիջելով» ուղեգիծը. ՀՅԴ Լոռու կառույցը նշել է Առաջին Հանրապետության տոնը

Քաղաքական

28 Մայիսի 2020, 19:00
 Մայիսի 28-ը հարյուրամյա իմաստնությամբ եկել է ասելու՝ պահպանե՛ք «Զարգանալ՝ չզիջելով» ուղեգիծը. ՀՅԴ Լոռու կառույցը նշել է Առաջին Հանրապետության տոնը

Սիրելի' հայրենակիցներ,

ՀՅԴ Լոռու մարզային կառույցը շնորհավորում է  Հայաստանի Առաջին Հանրապետության  հիմնադրման 102-ամյակի առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ և արմատապես փոխեց նրա ընթացքը:

Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չնայած գոյատևեց շատ կարճ, սակայն մեծ ժառանգություն և պատմական դաս հանդիսացավ սերունդների համար:

Այսօր առավել, քան երբևէ, մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել  ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական եւ ազգային շահերը:

Մենք այն սերունդն ենք, որը հնարավորություն է ստացել հաջորդ սերունդներին փոխանցել ավելին, քան ստացել է: Հակառակի իրավունքը մենք պարզապես չունենք: Հակառակի համար պատմությունը մեզ չի ների:

Մայիսի 28-ը հարյուրամյա իմաստնությամբ եկել է ասելու՝ պահպանե'ք «Զարգանալ՝չզիջելով» ուղեգիծը. _ Լրջացե՛ք:

Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի հայրենակիցներին, Հայաստանի առաջին  Հանրապետության ստեղծման 102-ամյակի առթիվ:

 

ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտեություն

Հայակերտման ավազանը
2 Հուլիսի 2020, 17:12 Հայակերտման ավազանը
Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica