close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիվանդությունից զոհվու՞մ են. բանակում չծառայած և սահման չտեսած պատգամավորի «անդեմ թշնամիները»

Քաղաքական

28 Մայիսի 2020, 18:17
 Հիվանդությունից զոհվու՞մ են. բանակում չծառայած և սահման չտեսած պատգամավորի «անդեմ թշնամիները»

Իմքայլական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը «կիսվել և զրույց» վերնագիր ունեցող բավականին երկար խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի ամբիոնից ու, թե ինչ էր ուզում ասել, այդպես էլ չկարողացավ հստակեցնել, մեկ անգամ լսելուց հետո միայն պարզ էր այն, որ պատգամավորը խնդրում  ու հորդորում էր հետևել պարետատան սահմանած կարգուկանոնին:

Այս խառնաշփոթ ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմին ու արեց մի արտահայտություն, որի իմաստը, կարծում եմ, եթե հասկացել է, ապա հասկացել է օնլայն հարթակում այսքան քննադատությունից հետո: Սա էր Մովսիսյանի արտահայտությունը. «Իրականում տարբերություն չկա մարդը զոհվում է սահմանին, թե ինչ-որ հիվանդությունից»:

Նախ, մեր պետության օրենքների որոշմանը կողմ, ձեռնպահ կամ դեմ քվերակող պատգամավորին հուշենք, որ մարդ հիվանդությունից չի կարող զոհվել, կարող է մահանալ:

Իսկ հիմա, ամենակարևորը: Ուսումնասիրելով պատգամավորի կենսագրությունը, տեսնում ենք, որ նա չի՛ ծառայել ՀՀ ԶՈւ-ում ու չի մասնակցել Ապրիլյան պատերազմին: Դժվար թե նա լիներ ծառայած կամ պատերազմին մասնակցած ու դա տեղ չգտներ իր կենսագրությունում, քանի որ Մովսիսյանի սերնդակից ամեն հայ տղա՝ իր՝ հայոց բանակում ծառայելը կամ Ապրիլյան քառօրյային մասնակցելը, հպարտությամբ հենց առաջինն է նշում իր կենսագրությում, որպես ազգին արժանի զավակ:

Ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված երիտասարդները իրենց արյունով են պահել այն հողը, այն երկիրը, այն ամբիոնը, որից երեկ այդպիսի անհեթեթ արտահայտություն արեց իմքայլականը:

Իսկ այդ օրերին ու՞ր էր Սերգեյ Մովսիսյանը: Հնարավոր է, որ նա բանակում չի ծառայել համալսարանում գերազանցությամբ սովորելով պայմանավորված: Բայց եկեք, ընդունենք, որ կրթված մարդն էլ ավելի զգույշ պետք է լինի իր արտահայտություններում: Հետո, միայն կրթությամբ չէ, որ մարդ կարող է օգնել իր պետությանը: Ի՞նչ օգուտ է տվել Սերգեյ Մովսիսյանի կրթությունը Հայաստանի Հանրապետությանը, ի՞նչ է տվել նա մեր պետության, մեր ժողովրդին իր պատգամավոր եղած 2 տարիների ընթացքում:

Մովսիսյանի հետ լինելով մի մարզի բնակիչ, ինձ դեռ չի հանդիպել այնպիսի մեկը, ով ասել է. «Մովսիսյանը այս բանն արեց կամ այս կերպ օգնեց ժողովրդին»: Պատգամավոր եղած ժամանակահատվածում երևի հինգ անգամ չի եղել, որ նա ելույթով հանդես գա: Իսկ եթե պիտի իր եզակի ելույթներում այսպիսի անհեթե մտքեր արտահայտի, ավելի լավ է ուղղակի նստի իր առոթին՝ ինչպես որ անում է:

Բանակում ծառայող տղաներից շատերը չեն ստացել բարձրագույն կրթություն, բայց հավատացնում եմ Ձեզ, նրանք բանակում չծառայող կրթված տղաներիցս ավելի բանիմաց են, ավելի գիտակ ու կրթված, ավելի հայրենասեր ու ավելի հայ են:

Պարոն Մովսիսյանը, նշեց որ այս օրերին կռվում ենք անդեմ թշնամիների դեմ: Պարո՛ն պատգամավոր 18-ամյա երիտասարդները կռվել ու հաղթել են դեմք ունեցող թշնամուն: Դուք կռվեք Ձեր անդեմ թշնամիների հետ և խոսեք այնպիսի թեմաներից ու արեք այնպիսի արտահայտություններ, որոնք հասու են Ձեզ ու որոնց իմաստը կհասկանաք:

Կարծում եմ՝ ժամանակ չեք կորցնի՝ ներողություն խնդրելու մեր բոլոր զոհված հերոսների հարազատներից ու այլևս չեք մոտենա Ազգային ժողովի ամբիոնին:

Հավատացե՛ք, Ձեր աթոռն ավելի համապատասխան է Ձեզ:

Խելքո՛վ:

Առողջություն ու լայնախոհություն բոլորիս:

Իշխան Թովմասյան

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica