close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճգնաժամն ավելի է մեծանալու. տնտեսական ռազմավարություն չունեցող այս իշխանությունները հայ ժողովրդին դատապարտում են աղքատության և տնտեսական ցնցումների. Սուրեն Պարսյան

Տնտեսական

28 Մայիսի 2020, 18:24
 Ճգնաժամն ավելի է մեծանալու. տնտեսական ռազմավարություն չունեցող այս իշխանությունները հայ ժողովրդին դատապարտում են աղքատության և տնտեսական ցնցումների. Սուրեն Պարսյան

Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցյում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով  վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական վերջին ցուցանիշներին։  «2020թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունն անկում է գրանցել 1,7 տոկոսով, որը վատթարագույն է վերջին 20 տարիների համեմատ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում ցուցանիշների վրա կորոնավիրուսի ադեցությանը, ապա Սուրեն Պարսյանն ասաց. «Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության մեջ շատ մեծ է, դրանից անմանսն չի մնացել ոչ մի երկիրր, բոլորը տուժել են և այդ բացասական ազդեցությունը նաև Հայաստանի վրա է ազդել, սական խնդիրն այն է, որ մեր իշխանությունները կորոնավիրուսի բացասական ազդեցության փուլում հայտարարում էին, որ ամբողջ աշխարհի կապիտալը կհոսի Հայաստան, սա ճգնաժամ է, որից կարելի է օգտվել: Սա տեսական պնդումներ էին՝ որևէ հիմք չունենալով, և ապրիլ ամսվա ցուցանիշները եկան ապացուցելու, որ այս իշխանությունները հերթական անգամ պոպուլիստական հայտարարություններ էին անում և չունեին համապատասխան տնտեսական քաղաքականության գործիքակազմ, որը թույլ կտար Հայաստանի տնտեսությունն անմասն պահել ճգնաժամից»:

Սուրեն Պարսյանը նշեց, որ հիմա մենք ունենք պաշտոնապես հաստատված տվյալներ, որի համաձայն՝ ապրիլին ունենք 17,2 տոկոս անկում նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ, իսկ հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 1,7 տոկոս: «Սա բացառիկ բացասական ցուցանիշ է մեր 20 տարիների տնտեսական պատմության շրջանակում, նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել և սրա ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica