close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ազգն ապականած աշխարհին պիտի հոգևոր երթի հանի դեպի Ավետյաց երկիր. Գ. Գինոսյան

Հասարակություն

28 Մայիսի 2020, 15:33
 Հայ ազգն ապականած աշխարհին պիտի հոգևոր երթի հանի դեպի Ավետյաց երկիր. Գ. Գինոսյան

Երբ չի մնում ելք ու ճար,

խենթերն են գտռնում հնար...

Խենթերի, սրբազան խենթերի պակաս Հայոց աշխարհը երբեք չի ունեցել, և ամեն դար, անգամ կես դար, կամ նույնիսկ տասնամյակ երկնել է իր սրբազան խենթերին, այն խենթերին, որոնք դարեր առաջ Սասնա ծուռ պետք է կոչվեին, ապա և ֆիդայիք, ապա և աշխարհազոր...
Անունն է փոխվել, բայց սրբազան խենթերը նույն միս ու արյունից էին, նույն ցեղից, և որ ամենակարևորն էր նույն խենթության, սրբազան խենթության և Հայու տեսակին, Հայու ոգուն էին թարգմանում, տկարացած, ընկած, ցեղասպանված, տարագիր, ստրկացած ու խոնարհ այն հայերին, ովքեր մի օր պիտի ելնեին, ու վերստին երկնեին Հայու ոգին իրենց մեջ, իրենց գաղափարներում և իրենց ոգիներում, մի օր պետք է համախմբվեին, մատյան գունդ ու մահապարտների գունդ դառնային, հոգևորական ու շինական, զինվորական ու մտավորական ի մի պիտի գային ու ասեին...

Ես Քո զինվորն եմ Հայաստան...

Շուրջ 102 տարի է մեզ բաժանում Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսայի Հայոց հրաբուխի ժայթքումից:

Մեկ դարից էլ անդին այն հրաշագործումն էր, որ պիտի Հայուն ոչ միայն պետականություն պարգևեր, երկար ու ձիգ դարեր անց Հայոց պետականություն, Հայոց զինանշան, օրհներգ ու դրոշով, պետականության բոլոր խորհրդանիշերով: 

Օրհնյալ է ծնունդդ Հայ մարդ, երիցս օրհնյալ է Հայոց ազգի ծնունդը, ով իրական ադամանդի նման անգամ հողում թաղված չկորցրեց իր բյուրեղյա մաքրությունն ու միշտ համոզված էր, որ վերադառնալու է համաշխարհային թատերաբեմ, և մեկ դար առաջ փյունիկված մեր ազգն այսօր ոչ միայն իր լինելիության խնդիրը լուծելու հրամայականն ունի, այլև բոլոր արժեհամակարգերը կորցրած ու ապականած աշխարհին պիտի երթի հանի, պիտի հոգևոր երթի հանի դեպի Ավետյաց երկիր, որը վայր չէ, այլ մարդկության դարձ ի ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ, մարդկության վերադարձն է դեպ Աստվածային իր կերպ, ամենակարևորը դուրս հանի չարքերի գրկից, ու հաճույքն ու այլասերումն է հրամանատարը, և իշխանությունն էլ անմարդկային ու աստվածամերժ նկարագիրինն է:

Այսօր երբ աշխարհը իրոք շնչահեղձ է լինում, և երկիրը խեղդված է ոչ միայն ծխնելույզներից ժայթքող ծխի ու գործարաններից, և հանքահորերից արտանետվող թույնի օվկիանում, այլ շնչահեղձ է  մարդկության հոգին, և կիսաուշագնաց մարդկությունն ինքն իրեն թագադրել է թագավարակով, քանզի գիտակցում է, որ իր գլուխն ու առավել ևս իր հոգին արժանի չէ այլ թագեր կրելու, և մարդկության կողմից փշեպսակի արժանացած Հայն է, որ ի զորու է բարձրացնելու մարդկության խոնարհ ճակատն ու սրբագործելու մարդկության ապականված հոգին:

Մենք դեռ անելիքներ ունենք, և ոչ ավելի պակաս կարևոր, քան մեկ դար առաջ մեր պապերը Սարդարապատում, մենք ավելի զորեղ ու վճռական լինելու կամք ունենք, ոչ պակաս քան Բաշ Ապարանում, և մենք, մեր ոգիներն ավելի խենթության ժայթքում պետք է լինեն, և ոչ պակաս քան Ղարաքիլիսայում...

Ուրեմն...
Ուրեմն սթափվենք ու...

Ի մարտ, ի գաղափարական, ի ոգեղեն մարտ, Աստվածահաճո, և Աստվածակերտ մարդկություն վերակերտելու կամքով...

Գևորգ Ե Տփղիսեցի Կաթողիկոսի հոգու բյուրեղով, Գուրգեն Տեր-Մովսիսյանցի և Նժդեհի հայնրենանվեր ու անձնուրաց, խենթ ոգու ժայթքումով կերտենք Հայու վաղն ու Հայու հավերծը...

Հայոց պետականությունը, մեկ դար առաջ վերաօծված պետականությունն անխախտ է ու աներեր...

Հայոց պետականությունն էլ ներսից տաճար, իսկ դրսից ամրոց...

Փառք Սարդարապատին, Փառք Բաշ-Ապարանի, Փառք Ղարաքիլիսային, և Փառք Հայոց զինվորին, Հայ մարդուն, Հայ ոգուն:

Փառք ազնվական, ասպետական, և Ասվածաշնոր Հայ ազգին: 

Գագիկ Գինոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica