close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ու Բելառուսը, հավանաբար, համատեղ կզբաղվեն նավթի վերամշակմամբ

Աշխարհ

28 Մայիսի 2020, 14:58
 Ադրբեջանն ու Բելառուսը, հավանաբար, համատեղ կզբաղվեն նավթի վերամշակմամբ

Բաքուն և Մինսկը, հավանորեն, կսկսեն նավթի համատեղ վերամշակում իրականացնել էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման շրջանակներում: Այդ մասին, ըստ EADaily-ի,  այսօր` մայիսի 28-ին, հայտարարել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Ղանդիրլովը.  տեղեկացնում է yerkir.am-ը:

«Կարծում եմ` իրավիճակի զարգացմանը զուգահեռ, մատակարարումների ծավալը հնարավոր կլինի մեծացնել, սակայն դա արդեն կքննարկեն մեր նավթային ընկերությունները: Դրա համար գտել ենք ամուր մեխանիզմներ: Հնարավոր է` ի հայտ գան նաև համագործակցության այլ ձևեր: Օրինակ` Բելառուսում կարող է իրականացվել նավթի համատեղ վերամշակում և արտադրանքի հետագա վաճառք երրորդ երկրների շուկաներում»,- նշել է դեսպանը` հավելելով, որ դա միայն օրինակ է:

Նա նաև ընդգծել է, որ «կարևորն այն է, որ Ադրբեջանն արդեն հնարավորություն ունի Բելառուսին մշտական հիմքով նավթ մատակարարելու»: Դեսպանի խոսքով` էներգետիկ ոլորտում հետագա համագործակցության հարցերը, հավանորեն, կքննարկվեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Ադրբեջան այցի ժամանակ, որը նախատեսված է այս տարի:

Ռուսաստանից Բելառուս նավթի մատակարարումների հետ կապված դժվարությունների պատճառով Ալեքսանդր Լուկաշենկոն նավթի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում բելառուսական նավթավերամշակման գործարանների համար, այդ թվում ` Ադրբեջանից: «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի տեղեկատվության համաձայն` ադրբեջանական  Socar Trading-ը մարտին Բելառուս է ուղարկել նավթի երեք խմբաքանակ` ընդհանուր 250 հազար տոննա ծավալով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica