close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Քաղաքական

28 Մայիսի 2020, 15:10
 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

 «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող բարեկամությունը։ Դրա լավագույն միջոցը մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության անխափան զարգացումն ու ընդլայնումն է։ Լիահույս եմոր Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանությունն իր գործունեությամբ նոր լիցք և որակ կհաղորդի այդ համագործակցությանը։ 

Խորապես տպավորված եմ քաղաքական և սոցիալ տնտեսական բարեփոխումների ուղիով առաջ շարժվելու՝ անձամբ Ձեր և Եթովպիայի կառավարության տեսլականով ու վճռականությամբ։ Համոզված եմոր այն բարեկամ Եթովպիայի համար կնշանավորվի կայուն զարգացման նորանոր ձեռքբերումներով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններիսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica