close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց յաղթանակների տօնացոյցի ամենափայլուն աստղը, անշուշտ, Մայիս 28-ն է. Ա. Շահնազարյան

Սփյուռքի ձայնը

28 Մայիսի 2020, 11:59
 Հայոց յաղթանակների տօնացոյցի ամենափայլուն աստղը, անշուշտ, Մայիս 28-ն է. Ա. Շահնազարյան
Հայոց յաղթանակների տօնացոյցի ամենափայլուն աստղը, անշուշտ, Մայիս 28-ն է, որը վերջնականապէս եւ անվերադարձ բեկեց մեր պատմութեան գահավիժ ընթացքը։ Մայիս 28-ի շնորհիւ էր, որ Հայաստանը յայտնւեց ժամանակակից աշխարհի քաղաքական քարտէզի վրայ։ Մայիս 28-ն էր, որ մեզ ընծայեց պետականութիւն եւ անկախութիւն ունեցող արժանապատիւ եւ հպարտ ժողովրդների շարքին ապրելու իրաւունքը։ Մայիս 28-ն էր, որ դրեց մեր այսօրւայ անկախութեան անսասան հիմքերը։
Մայիս 28-ը մեծ խորհուրդ ունի։ Այն այսօրւայ սերունդի համար Հայրենիքին անմնացորդ նւիրումի, այդքան թանկ, մեծ մաքառումների եւ արեան գնով կառուցւած ու ձեռք բերւած պետականութեան, անկախութեան եւ յաղթանակների պահպանման մեծ դաս է, որի անգերազանցելի նշաձողը սահմանել են Մայիս 28-ը եւ անկախ Հայաստանը կերտած դաշնակցական նւիրեալնների սերունդը։
Մայիս 28-ի խորհուրդը հանրահռչակած դաշնակցականների այդ աստղաբոյլը մեզ կտակել է նաեւ մի մեծ պարտականութիւն, որը նրանց անկատար մնացած մեծ տեսլականի՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ գաղափարի նւիրագործումն է։
Միայն այդ դէպքում է, որ կամբողջանայ Մայիս 28-ի խորհուրդն ու իմաստը։
Շնորհաւոր հայոց մեծագոյն տօնը, տօների տօնը՝ Մայիս 28-ը։
 
Արամ Շահնազարյան
Թեհրանի «Ալիք» պարբերականի Alikonline.ir կայքէջի խմբագիր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica