close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Զվարթնոցում» ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. տարհանել են 4 աշխատակիցների

Հասարակություն

28 Մայիսի 2020, 10:49
 «Զվարթնոցում» ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. տարհանել են 4 աշխատակիցների

Այսօր՝ մայիսի 28-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ մայիսի 28-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ի գիշերը անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված: «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica