close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հորդորել են Չինաստանին կատարել Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները

Աշխարհ

28 Մայիսի 2020, 12:30
 ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հորդորել են Չինաստանին կատարել Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հորդորել են ՉԺՀ-ին կատարել բրիտանական նախկին գաղութի՝ Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները. այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

Նշվում է՝ Պոմպեոն և Ռաաբը կոչ են արել միջազգային հանրությանը «պատասխանել Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության մշտական ոտնահարմանը»:

Պոմպեոն հստակեցրել է, որ տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Հոնկոնգն այլևս ինքնավարություն չունի ՉԺՀ-ից, ինչը նախատեսվում էր 1997 թ.-ին Մեծ Բրիտանիայից Չինաստանի իշխանություններին տարածքը հանձնելու պարագայում։ 

Նշենք՝ Պետդեպարտամենտի գնահատման փոփոխությունը նախատեսում է քաղաքականության փոփոխություն Հոնկոնգի նկատմամբ, բայց Պոմպեոն չի նշել, թե հատկապես ինչ կարող է ձեռնարկել վարչակազմը: 

 
Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica