close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես.՝ Ա. Աշոտյանի արձագանքը Փաշինյանի ելույթին

Քաղաքական

27 Մայիսի 2020, 21:09
 Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես.՝ Ա. Աշոտյանի արձագանքը Փաշինյանի ելույթին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ:

Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, այլև ապացուցեց հին հռոմեական ճշմարտությունը. "Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես":

Իդեպ, Փաշինյանի հիստերիկ պոռթկումն այնքան անկառավարելի էր, որ սովորաբար նախադասությունները հընթացս կազմող, շարադրանքի սահունությունն ապահավող վարչապետը ստիպված էր շնչահեղձ լինել սեփական մաղձի մեջ, ծամծմելով ասելիքը՝ հին սովետական կասետային մագնիտոֆոնի նման:

Իսկ ինչ վերաբերում է "դուք ձեր հալը դեռ կտեսնեք" ոճի պրիմիտիվ սպառնալիքներին, ապա վաղուց պարզ էր, որ կորոնովիրուսով վարակված Հայաստանում Նիկոլը դիմելու է քաղաքական ճնշումների նոր ալիքին՝ ոտքի տակից գնացող իշխանությունը փրկելու փորձ անելու համար:

Իսկ որ այդ ընթացքում կործանվում են երկիրն ու ժողովուրդը, դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica