close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+28°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր

Տնտեսական

27 Մայիսի 2020, 18:16
 Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3.5 մլրդ դրամի չափով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:

Պատգամավորը աշխատանքային քննարկում է ունեցել տուրիզմի ոլորտի ընկերությունների հետ, ոլորտին փոխկապակցված մի շարք ընկերություններ հայտնվել են դժվարին իրավիճակում: Պատգամավորը հետաքրքրեց՝ տուրիզմի ոլորտի մասով կառավարությունն ի՞նչ քաղաքականություն է վարում, ի՞նչ քայլեր են իրականացվելու, որ մեղմվի վիճակը:

«Ունեցել ենք երկու հիմնական միջոցառում: Առաջինը բանկային համակարգի միջոցով ֆինանսական միջոցների հրատապ անհրաժեշտություն ունեցող կազմակերպությունների վարկավորումն էր: Երրորդ միջոցառմամբ հատկացրել ենք դրամական միջոցներ՝ թույլատրելի ոլորտներում: Զբոսաշրջութանը վերաբերող երեք հիմնական ոլորտները՝ հանրային սնունդ, հյուրանոցային կամ հյուրատնային ծառայությունները և զբոսավարների ծառայությունները, կարող էին լինել շահառու: Այդ բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար ապահովեցինք պարզեցված եղանակով, առանց ֆինանսական համակարգի միջնորդության՝ վարկավորման մեխանիզմներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ երրորդ միջոցառման շրջանակում այսօրվա դրությամբ մոտ 800 շահառու կազմակերպություններ կան, որոնց մեկ երրորդը՝ 270 կազմակերպություն, ծառայություններ են մատուցում հիշատակված ոլորտներում: Եվ նրանք այդ 1.5-2 ամսվա ընթացքում ստացել են 8 մլրդ դրամի մեկ երրորդ չափով՝ 2.7 մլրդ դրամի կարգի միջոցներ: Իսկ առաջին միջոցառման շրջանակում ստացել են մոտ 800 մլն դրամ: «Չնայած շատ կարճ ժամանակին՝ այդ կազմակերպությունների համար արագ ձևով արտոնյալ վարկեր ենք ապահովել՝ մոտ 3.5 մլրդ դրամ գումարի չափով: Սակայն կան դեռ չլուծված հարցեր, որոնք քննարկումների արդյունքում բարձրացվում են»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ բարձրացված հարցերից ևս մեկը առանձնացրել են և մտածում են, որ առաջիկայում կգտնեն ճիշտ լուծում:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
8 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica