close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+28°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի. Միքայել Մելքումյանն ու Համազասպ Դանիելյանը վիճեցին

Քաղաքական

27 Մայիսի 2020, 16:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի. Միքայել Մելքումյանն ու Համազասպ Դանիելյանը վիճեցին

Սա գիտե՞ք ինչի նման է. հիշո՞ւմ եք, էն որ բակերում մարդիկ էին գալիս, կանչում էին՝ դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրատ սրեմ, ու ոչ մեկ չէր իջնում, որ սրեր, հիմա պետք է վերջ տալ՝ ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի, ինստիտուտները պետք է հարգել, պետք է գնալ իրավական ճանապարհով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հետ վիճելով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի մասին։

Հանրաքվեի հարցը ժամանակավրեպ է, դրա ժամանակը չէ, երկրում կան լրջագույն խնդիրներ, ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ թվերը ցույց են տվել՝ մայիսն էլ է վատ լինելու, հունիսին էլ։ Այնինչ, նրա խոսքով՝ իշխանության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերը շատ հեռու են անգամ 3 մինուսից:

«Մենք ասել ենք, որ հանրաքվեին կողմ ենք: Հիմա ի՞նչ է եղել, թողեք անցնի, հաղթահարենք այս ճգնաժամը, հետո կբերենք, հանրաքվեն կանենք: Միտքը պարզ է. տանում եք Սահմանադրական դատարանի հետ կապված ձեր ցանկությունների լուծմանը։ Պետք չէ բերել՝ ԱԺ-ին տալ լիազորություն, որը հակասահմանադրական է», - ասաց Մելքումյանը:

Նրա ելույթին արձագանքեց Համազասպ Դանիելյանը՝ հիշեցնելով, որ «Բարգավաճ Հայաստանը»  «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը չէր մասնակցել։

ԲՀԿ-ական պատգամավորները սկսեցին տեղից բղավել և հակադարձել Դանիելյանին։ Միջամտեց Արարատ Միրզոյանը՝ կարգի հրավիրելով պատգամավորներին։

«Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում. սրելուց ոչ ոք չի վախենում։ Շատ պարզ բան է եղել, որ կարողա բարգավաճական որոշ գործընկերներ չեն նկատել։ Ասում ա ՝ ինչա փոխվել երկրում. երկրում չէ, Երկիր մոլորակում վերջին երկու ամիսների ընթացքում մի հատ փոքր բան է տեղի ունեցել։ Կոչվում է համավարակ, որը ստիպում է կյանքի գործունեության բոլոր ոլորտներում փոփոխություններ մտցնել»,- հայտարարեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է «Հանրաքվեի մասին» օրենքում ներառել հետևյալ նոր դրույթը. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է»:

Մանրամասն՝ տեսանյութում․

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
8 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica