close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին

Տարածաշրջան

27 Մայիսի 2020, 16:40
 Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին

Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրում կորոնավիրուսով վարակման աշնանային ալիքին. այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։

«Կորոնավիրուսի կանխարգելման շտաբը պարտավորեցրել է կառավարությանը՝ պատրաստվել աշնանը վարակման նոր ալիքին։ Մենք գործարկել ենք հնարավոր ալիքին նախապատրաստվելու բոլոր հնարավորությունները», - նշել է Ռոհանին։

Ռոհանին մայիսի 5-ին հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունանում է, հաղթահարվել է վարակման գագաթնակետը, սակայն համավարկի ավարտը դեռ հեռու է։

Իրանում փետրվարի 19-ից ի վեր գրանցվել է վարակման 139.5 հազար դեպքմ որից մոտ 7.5-ը մահվան ելքով, առողջացել են 109.4 հազարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica