close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիս 28-ը մեր պատմության պանծալի էջերից է. Ռ. Առաքելյան

Հասարակություն

27 Մայիսի 2020, 15:29
 Մայիս 28-ը մեր պատմության պանծալի էջերից է. Ռ. Առաքելյան

Հայոց պատմության մեջ մայիսի 28-ը մեր անկոտրում կամքի վկայումն է, հավերժության հավաստումը: Մայիսի 28-ը ծնունդ տվեց Հայոց առաջին անկախ հանրապետությանը, որով էլ կանխորոշվեց հայ ժողովրդի ապագան։ Ճիշտ է, առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա գոյության փաստն արդեն ապացույցն էր հայ ազգի ազատ ապրելու վճռականութան։ 

Դեռևս չդադարող պատերազմական պայմաններում սկիզբ առավ կրթական ու տնտեսական ոլորտների ստեղծման ու կայացման գործընթացը։ Ի պատիվ Առաջին հանրապետությունը կերտող այրերի, հայ ժողովրդի հոգեբանության մեջ փոխվեց պարտվողի մտայնությունը։ Եվ ժողովուրդը սկսեց ապրել ու արարել պետականություն ունեցողի ինքնավստահությամբ։ 

Մայիսյան հաղթանակները մեկ անգամ ևս մեզ պարտավորեցնում են հիշել բոլոր նրանց, ովքեր մեզ մեր ազգային արժանապտվության տերը դարձրին և պատգամեցին՝ մեր պատմության հերոսական էջերի կրողը դառնալ։ Պատմությունն արդեն փաստել է, որ եթե չլիներ Սարդարապատի հերոսամարտը, ստիպված կլինեինք նստել ու սպասել, թե աշխարհի հզորները ինչպես կվճռեին մեր ճակատագիրը։ Հաղթեց հայի ոգին և այդ նույն հզորները պարտավորվեցին հաշվի նստել Հայոց պետականության հետ։ 

Թերևս ոչ ոք չէր կարող երևակայել այդ փառահեղ հաղթանակը։ Չէ որ դեռ վերջ չէր տրվել Հայոց ցեղասպանության ծրագրին։ Արևմտյան Հայաստանը հայաթափվել էր, ջլատվել էր հայության ուժը, իսկ թուրք ելուզակների ախորժակը ավելի էր ցվել՝ հատկապես Կարսի անկումից հետո։ 

Մայիսյան հաղթանակները ոչ միայն խառնեցին թուրքերի խաղաքարտերը, այլև աշխարհին ստիպեցին հաշվի նստել հայության հետ՝ որպես պետականություն ունեցող ժողովրդի։ Մեր մեծ գոյամարտում հաղթեց հայ ժողովրդի միասնական կամքը։ 

Մի առիթով Լևոն Շանթը գրել է. «Կամքը ուժ է, մեծ ուժ, շատ ավելի մեծ ուժ, քան սովորաբար կկարծվի։ Ատիկա է այն միակ զենքը, որ իսկապես կպաշտպանե մեզի մահեն, ատիկա է այն միակ սուր զենքը, որ մեր զարգացման ու մեր հարատևման առջև ճամփա կբանա»։ 

Մայիս 28-ը մեր պատմության պանծալի էջերից է։ 

Ռուզան Առաքելյան

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica