close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

27 Մայիսի 2020, 09:51
 Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։ Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։ Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան։

Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։ Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը։ Պաշտպանության նախարարության լրատվականից պաշտոնապես չմեկնաբանեցին կատարվածը, սակայն նախարարությունից հաստատեցին լուրը։

Փոխանցեցին, որ հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից (Դե-Շե-Կա), վարորդները հասցրել են հեռանալ, իսկ մեքենաները լիովին այրվել են եւ այլեւս օգտագործման ենթակա չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 
Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica