close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտորումներ գրականության մասին․ Վարուժան Ղազանչյան

Մշակույթ

26 Մայիսի 2020, 23:25
 Մտորումներ գրականության մասին․ Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Իմ ջահելության օրերին գրողները այսքան շատ չէին:

Ժողովուրդը ճանաչում էր նրանց բոլորին, և արժանին էր մատուցում:

Հիմա, եթե չեմ սխալվում միայն Հայաստանի գրողների միությունում պաշտոնապես մի չորս - հինգ հարյուր հոգի կան (չհաշված մյուս միությունները):

Բայց ով է նրանց, կամ նրանց ստեղծագործությունները ճանաչում:

Ինչ մասնակցություն են նրանք ունենում հասարակական կյանքում:

Եթե չեմ սխալվում (թեև դա բնական է չէ, որ շոուների ժամանակաշրջանում ենք ապրում) ԱԺ-ում մի տասնյակից ավելի դերասաններ են պատգամավորական աթոռներին թիկնել, իսկ գրողներ չկան:

Գրողների միության շենքը, որի դռները մենք ջահելներս այնպես երկյուղածորեն էինք բացում, հիմա վերածվել է Բաբելոնյան աշտարակի, որտեղ իրենց տեր են զգում բոլորը՝ գրողներից բացի:

Գիրք տպագրելը դարձել է ջուր խմելու պես մի բան: Այնինչ այն ժամանակներում այն պիտի կրկնակի գրախոսություն անցներ, անկախ մասնագետի և գրողների միության ներկայացուչցի կողմից (օրինակ իմ գիրքը այն տարիներին գրախոսել էր Վաչե Հովհանիսյանը, որը դասավանդում էր ճեմարանում, և գրողների միության կողմից բանաստեղծ Հովհանես Գրիգորյանը) և միայն դրանից հետո (եթե իհարկե դրական գնահատական էր ստանում) իջնում էր տպագրության:

Հիմա ով ինչ ուզում տեղադրում է ՖԲ-ում:

Այն ժամանակ թերթերում և ամսագրերում տպագրվելը նույնպես երևույթ էր: Ի միջի այլոց նաև փող էիր վաստակում:

Գրական թերթերն ու ամսագրերը այնքան շատ չէին:

Դրանք երիտասարդական «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթն էր, և «ԳԱՐՈՒՆ» ամսագիրը:

Իսկ արդեն որպես գրողների միության պաշտոնական օրգաններ կային «ԳՐԱԿԱՆ» թերթը, և «ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ամսագիրը:

Մյուս թերթերն ու հանդեսները հազվադեպ էին տպում բանաստեղծություններ: Ես փոքրիկ շարքեր եմ ունեցել «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», «ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ», «ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» թերթերում:

Մոռացա ասել, որ կար նաև պատանեկական «ՊԻՈՆԵՐ» ամսագիրը, որտղ աշխատել է Վանո Սիրադեղյանը, և ամենափոքրիկների համար «ԾԻԾԵՌՆԱԿ» հանդեսը:

Հիշում եմ ինչ հրճվանք էի ապրում, երբ «ԳԱՐՈՒՆ» ամսագրում պիտի տպագրվեր իմ բանաստողծությունների շարքը:

Ամսագրի լույս տեսնելու գիշերը ընդհանրապես չկարողացա քնել: Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի բացվի առավոտը:

Հիշում եմ հայրս ինչպես էր հպարտանում ինձնով:

Ես այսօրվա և այն ժամանակների գրական կյանքը կհամեմատեի սեր և սեքս հասկացությունների հետ:

Այն ժամանակ ՍԵՐ էր:

Հիմա ընդամենը ՍԵՔՍ է:

Բարի գիշեր»:


Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica