close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳՆ-ն պարտավոր է փակ քննարկում նախաձեռնել. Ա. Աշոտյանը՝ ՄԻԵԴ վճռի մասին

Քաղաքական

26 Մայիսի 2020, 22:35
 ԱԳՆ-ն պարտավոր է փակ քննարկում նախաձեռնել. Ա. Աշոտյանը՝ ՄԻԵԴ վճռի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։

Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ գործադիր իշխանություն։

Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով եւ հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի եւ կանոնակարգված ձեւով։

Ուստի ԱԳՆ-ն պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո փակ աշխատանքային քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՜ն իրենք), առաջատար միջազգայնագետներին եւ իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին, մշակելու համար միասնական, համակարգված եւ հիմնավոր ռազմավարություն այս հարցով։

Որպես իսկական հայ սպա, լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը եւ չմսխեք այն»։


Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica